Հակառակորդը միաժամանակ մի քանի ուղղություններով գրոհում է մեր զորքերի դիրքերը

Ուկրաինայի զինված ուժերի մարտերը ռուսական բանակի հետ առավելագույն ինտենսիվության են հասել շփման գծի ողջ երկայնքով։

Այս մասին մայիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, հայտնում է Unian.net-ը։

«Այսօր մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության, հակառակորդը միաժամանակ մի քանի ուղղություններով գրոհում է մեր զորքերի դիրքերը, մեզ սպասվում է չափազանց բարդ ու երկար պայքարի փուլ, մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմ է և կորուստները մեր կողմից անխուսափելի են»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика